Հայոց հնագույն շրջանի պատմությունը, ցավոք, մշուշով է պատված, և պատմագիտության առաջ շատ հարցեր կան ծառացած, որոնք սպասում են ուսումնասիրողին: Այս առումով Միտտանիի, Արատտայի, Արարատյան թագավորության պատմության ուսումնասիրության կողքին արժեքավոր է նաև Արմե Շուպրիա պետության պատմության ուսումնասիրությունը: