Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Հայոց պատմությունը շատ դեպքերում զուրկ է տրամաբանությունից: Ահավասիկ, 1045 թ. պատմական հայրենիքում գրեթե առանց պայքարի, առանց կռվի օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց ուղիղ 35 տարի անց հայրենիքի սահմաններից անդին` Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց պետք է թագավորություն դառնար…
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, 1375 թ. «Հայոց թագավոր» տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ Ա թագավորին: Նրա ժառանգներն այդ տիտղոսը կրեցին մինչև 1489 թ.` Գորնարիոն թագուհու մահը: Հակոբ Երկրորդի նախորդը` Շառլոտա թագուհին, Կիպրոսի գահը հանձնեց իր եղբորորդուն` Կառլոս Պատերազմիկին, որը Սավոյայի դուքսն էր: Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները մինչև 1946 թ., ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը:
«Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»:Թովմաս Նազարբեկով
Արցախը հայոց արևելյան միջնաբերդն է: Իսկ Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր-մշակութային պատմության մեջ անուրանալի է Հասան-Ջալալյանների տոհմի նշանակալի դերը:
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում սեպտեմբերի 11-ին կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին ներկա են եղել ֆիլմի դերասաններ Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը: Վերջինս իր կոստյումի վրա կրել է անմոռուկ:Նշենք, որ ֆիլմի թրեյլերը օրեր առաջ հայտնվել էր համացանցում:
Եվրոպական որևէ այլ երկիր թերևս այնքան հյուրընկալ չի եղել հայության նկատմամբ, որքան Ֆրանսիան: Իսկ հայերը Ֆրանսիայի տարածքում հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրների հավաստմամբ՝ 591 թ. հայազգի ոմն Սիմեոն եպիսկոպոս հյուրընկալվել է Տուր քաղաքի եկեղեցում: Այս փաստը վկայում է, որ այնտեղ բազմամարդ հայկական գաղութ է եղել:
Երբ մ.թ.ա. II դարում հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160) ձեռնամուխ եղավ Արտաշատ մայրաքաղաքի կառուցմանը, նրա խորհրդատուն այդ գործում հին աշխարհի հզորագույն ու տաղանդավոր զորավարներից մեկն էր՝ Կարթագենի տիրակալ Հաննիբալ Բարկան, որի խորհրդով նա իր մայրաքաղաքը կառուցեց Սաթենիկ թագուհու աչքի նմանությամբ…
Իննսունվեց տարի առաջ` 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևր բնակավայրում ստորագրվեց պայմանագիր, որը, եթե կյանքի կոչվեր, ապա Հայաստանի Հանրապետությունը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն այդ պայմանագիրը ոչ միայն մնաց որպես հայկական չիրականացված երազանք, այլ ստորագրումից ընդամենը չորս ամիս անց` դաշնակից պետությունների լուռ համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարծանվեց` իր տեղը զիջելով Խորհրդային Հայաստանին, որն էլ կարճ ...
Մ.թ.ա. 200 թ. Երվանդունյաց տոհմի կրտսեր ճյուղից ոմն Արտաշես սելևկյան բանակով մտավ Հայաստան, սպանեց հայոց Երվանդ Դ արքային, երկիրը դարձրեց օտարահպատակ և դարձավ Մեծ Հայքի սելևկյան կառավարիչ: Հակապետական ու ապազգային քայլ, որ կարելի է դավաճանություն համարել: Սակայն, 10 տարի անց նույն Արտաշեսն ապստամբեց սելևկյանների դեմ, Մեծ Հայքի անկախությունը հռչակեց և ամուր պետություն հիմնեց: Չնայած նա Երվանդունյաց արքայատոհմից էր, նրան հաջորդած գահակալները նրա անվամբ կոչվեցին Արտաշեսյան: Եվ Արտաշեսյանները (մ.թ.ա. ...
Դեռևս այս տարվա ապրիլին The New York Times-ը հրապարակել էր մի հոդված, որտեղ ներկայացնում էր հայկական եկեղեցիների և հողերի առգրավումը և ոչնչացումը թուրքական իշխանությունների կողմից: Խնդիրը շարունակում է մնալ արդիական:Ձեզ ենք ներկայացնում այդ հոդվածի թարգմանությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: