Ազգային ժողովի արտահերթ նիստում Տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա պատգամավորներին հայտնեց, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները, ինչպես նաև հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ծախսերը մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։ Ըստ նախագծի` համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ...