Հայերեն   English   Русский  
ազատագրում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է ամբողջ երկրի տարածքում ահաբեկիչներին պարտության մատնելու անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Իրաքի Մոսուլ և Սիրիայի Ռաքքա քաղաքները «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատգրելու համար երկու տարի կպահանջվի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի գեներալ, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար Սթիվեն Թաունսենդը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպման շրջանակներում Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրումը Սիրիայում և առհասարակ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտարարել են երկրի բանակի կողմից Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրմանն ուղղված գործողությունների ավարտի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է իր երկրի քաղաքացիներին Հալեպում վերահսկողության վերականգման կապակցությամբ: Բաշար Ասադը տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ Հալեպի ազատագրումը` պատմական իրադարձություն է: Գրում է Vesti.ru.-ն:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Արևելյան Հալեպի 40%-ը հաջողվել է ազատագրել ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի իշխանությունները Ռաքքայի ազատագրման «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» գործողությունները ազգային ինքնիշխանության համար որպես սպառնալիք են գնահատել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ջամալ Ռաբիան: Գրում է Russian.rt.com-ը:
Իրաքի բանակին հաջողվել է Մոսուլի արևելյան հատվածներում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից վեց թաղամաս ազատագրել: Գրում է Russsian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումներին հաջողվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել Մոսուլի արևելքում գտնվող Կոկջալի թաղամասը: Գրում է Russian.rt..com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: