Հայերեն   English   Русский  
ազատագրում
Իրաքյան ուժերը Իսլամական պետության դեմ լայնածավալ ռազմական արշավի շրջանակներում Մոսուլի հյուսիս-արևելքում վերագրավել են ինը գյուղեր: Այս մասին հայտարարել են Իրաքի զինված ուժերը:Հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքյան բանակից, ոստիկանությունից և Փեշմերգա միավորումներից կազմված համատեղ ուժերը լուսաբացին մի քանի ուղղություններով գործողություններ են սկսել և գրավել են գյուղերը:Առնվազն 299 ԻՊ ահաբեկիչներ են սպանվել ևս 20 շարժական ռումբեր և 45 ռումբեր են ոչնչացվել:
Իրաքի անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ առնվազն 74 ջիհադիստների ոչնչացնելով` Քիրքուկ քաղաքն ազատագրել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Կարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրաքի Մոսուլ քաղաքն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու հարցում աջակցել իրաքյան բանակին: Գրում է Gazeta.ru.-ն:
Սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել Հալեպի Ալ Ֆարաֆրա թաղամասում: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի Պալմիրա քաղաքի ազատագրումից հետո երկրի իշխանությունները և տարբեր միջազգային կազմակերպություններ մտածում են հնագույն քաղաքի պատմական ժառանգության վերականգման մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են համաձայնեցնել իրենց գործողությունները ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի հետ «Իսլամական Պետության» զորքերից Ռաքքայի ազատագրման գործում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում կատարելով Interfax-ին:
«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: