«Միշտ ես ասել եմ, որ անթույլատրելի է ունենալ բացարձակ մեծամասնություն
խորհրդարանում, քանի որ դա վտանգավոր է խորհրդարանական
պետության համար, այն էլ նման պայմաններում՝ տնտեսական անկայունություն, չավարտված պատերազմ և այլն»,-Անկախ-ի հետ զրույցում
ասաց արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Քրիստոնեա-ժողովրդական
վերածնունդ» կուսակցության ղեկավար, քաղաքագեն Լևոն Շիրինյանը: