Հայերեն   English   Русский  
������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������
Ժամը 14։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը:
Գեղարքունիքի մարզի 21/01ընտրատեղամասում 14։25-ի դրությամբ քվեարկել է 1971 ընտրողներից 610-ը։
«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ եկավ իր քաղաքացիական պարտքը կատարելու։
Քիչ առաջ 3/23 ընտրատեղամասում քվեարկություն կատարեց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում,Անկախին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները:
21/05 ընտրատեղամասում ժամը 1։10ի դրությամբ քվեարկել է 1786 ընտրողներից 415ը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ քվեարկեց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: