Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Հայաստանում ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 12 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ կապված, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:
ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից հայտնում են.
Եկել եմ շատ լավ տրամադրությամբ։ Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ գա ընտրության։
Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։
Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: