Թուրքիայի Իգդիր քաղաքում ստորագրահավաք է կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել 2014 թվականի հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած և արդյունքում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին: Մարդիկ, հավաքվելով Զուբեյդա խանումի հրապարակում գտնվող խաղաղության հուշարձանի դիմաց, իրենց պահանջն են հնչեցրել ազատելու Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք սահմանը հատելով իբր ցանկացել են այցելել իրենց հարազատների գերեզմանները: