Հայերեն   English   Русский  
������������������������������������������
Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի (ավելի քան 51․2 մլն դոլարի) փոխհատուցում վճարել։
Իրանի իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարարության կարգադրությամբ արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքի վաճառքը:
Հայոց պատմության կարևորագույն թերթերից մեկը՝ Պոլսում լույս տեսնող «Ժամանակը», բոլորում է իր 112-րդ տարին: «Ժամանակը» ոչ միայն հայերի համար է պատմական, հասարակական մեծ կարևորություն ներկայացնում, այլև այսօրվա Թուրքիայի ամենահին օրաթերթն է, որն առանց լուրջ դադարների տպագրվում է մինչ օրս:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 8-ին հարավարևելյան քրդաբնակ Դիարբեքիրի, Մուշի, Բինգյոլի շրջաններում «Kıran-5» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին:
Բաքվում մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան բարձրագույն զինվորական երկխոսության 12-րդ ժողովը։
Մուշի պատմական հայկական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչանալու եզրին է: Մուշի հին թաղամասերից` Սուրբ Մարինե կամ Հայկական թաղամասում (այժմ` Քալե-Բերդի թաղ) գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 13-ի համար նախատեսված ամերիկյան այցին։
Հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը ժամանել է Շարժայի էմիրություն՝ մասնակցելու գրքի տոնավաճառին։
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 65 երկրներում ինտերնետի ազատության վերաբերյալ զեկույցը:
«Քրդերն ընտրեցին իրենց համար ամենաօպտիմալ տարբերակը, որի պարագայում ամենաքիչ վնասները կունենային։ Ճիշտ է, քրդերը կորուստներ ունեցան, սակայն այս իրավիճակն իրենց համար չարյացփոքրագույնն է»,- ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ մեկնաբանելով, թե արդյոք Սիրիայում ուժերի հերթական վերադասավորման արդյունքում հիմնական տուժողը քրդերն են։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: