Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհին՝ Ծաղկաշեն գյուղի մոտակայքում (Վարդենյաց լեռնանցք), բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել և թեքվել է, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ Վարդենյաց լեռնանցքի 14-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Ման» մակնիշի EKA7018 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ն.) բեռնատարը: