Հայերեն   English   Русский  
Աֆղանստան
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնը բացահայտել է, որ ներկայումս Աֆղանստանում 11 հազար ամերիկացի զինվորական է գտնվում: Գրում է Gazeta.ru-ն:
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանում զինվորականները մեկ օրվա ընթացքում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ավելի քան 100 ահաբեկչի են ոչնչացրել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» և «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների ահաբեկիչներն ավելի քան 50 անձանց են սպանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սարի Փուլ գավառում: Այդ մասին հայտնում է «Синьхуа» լրատվական գործակալությունը՝ հղում անելով շրջանի իշխանությունների ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանի Կանդագար քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենայով հարձակվել է օտարերկրացի զինվորականների տեղափոխող ավտոշարասյան վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Մահապարտ ահաբեկիչը այսօր երեկոյան ներխուժել է Աֆղանստանի Հերաթ նահանգի ամենախոշոր շիական մզկիթ, կրակ բացել, այնուհետև պայթեցրել իրեն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Ամերիկացի գեներալ, ԱՄՆ-ի բանակի շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Ջեկ Քինը հայտարարել է, որ 16 տարի շարունակ ձևավորված ԱՄՆ-ի ռազմական արշավն ԱՄՆ-ում «խայտառակություն» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում` Հերաթ նահանգում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է aljazeera-ն` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին, որոնց հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքների և մզկիթի մոտակայքում: Աֆղանական ToloNews-ի տվյալներով` ամենաքիչը 4 զոհ կա, կան նաև վիրավորներ:
Ինչպես հայտնում է TOLOnews պորտալը` հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը, առավոտյան մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով տասնյակ զոհեր և 100-ից ավել վիրավորներ կան: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: