Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության նիստում Ամուլսարի հանքավայրի շահագործմանը կամ Առողջապահության նախարարին վերաբերող հարց չի քննարկվել։