Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������������������������������
Հոկտեմբեր ամսին ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում Թուրքիան խոստացավ մասնակցություն ունենալ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ահա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե հաջորդ տարվա մարտ ամսվանից սկսած կսկսվի փեշմերգե ուժերի զինվորական ուսուցման, ռազմական խորհրդատվության և զինման գործընթացը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Հունաստանի կառավարությանը` հայտարարելով, որ Հունաստանում ապրող թուրքերի իրավունքները ոտնհարավում են:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 10-ին Կարսում եռակողմ հանդիպում կունեն, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:“Նախարարները մտքեր կփոխանակեն ընդհանուր շահերից բխող տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարների մասին, ինչպես նաև կքննարկեն նախորդ հանդիպումներին ընդունված որոշումները”,- ասել է Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնելիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:
Պակիստանյան «State Times» թերթը անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը: Կրկնելով ադրբեջանական կողմի պաշտոնական տեսակետը` թերթը գրում է, թե «հայկական ուղղաթիռը խախտել է Ադրբեջանի օդային սահմանը`վտանգ առաջացնելով ադրբեջանցի զինծառայողների համար»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: