Հայերեն   English   Русский  
Գյումրի
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց:
Երեկ՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։
Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթևեկությունը:
Ս.թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝
Հարավկովկասյան երկաթուղին սպասարկող մարդատար և բեռնատար գնացքները հոկտեմբերի 22-ի երեկոյան և 23-ի առավոտյան չեն մեկնել, պատճառը՝ մեքենավարների գործադուլն է: Ուղիղ 11 ամիս առաջ էին մեքենավարները մի քանի օր գործադուլ հայտարարել՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատավարձը և վճարել նախկինում գործող հավելավճարները: Դեռ այն ժամանակ մեքենավարներին ասվել էր՝ շարունակեք աշխատել, մեզ էլ ժամանակ հատկացրեք խնդիրը կարգավորելու համար: Բայց տեսնելով, որ գրեթե մեկ տարի է անցել այդ բողոքի ակցիաներից, սակայն խնդիրը ...
Գյումրու տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի լուծարման մասին լուրը շարունակում է անհանգստացնող մնալ:
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հաստատվեց Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի նոր շենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման նպատակով գումարի հատկացումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում տեղադրել է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի, որտեղ շրջայց է կատարել Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք` ծանոթանալով կատարվող շինաշխատանքների ընթացքին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վարչապետին զեկուցել է, որ այստեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: