Հայերեն   English   Русский  
Գյումրի
21,5 հա տարածքում արդեն երկու ամիս է կառուցվում է հյուսիսային ավտոմաքսատուն: Այժմ շինարարություն է կատարվում մոտ 6 հա տարածքում: Շինարարության ավարտի համար մի քանի անգամ ժամկետներ են նշվել, բայց դրանք բոլորն էլ եկել ու անցել են, շինարարությունը դեռ նույնիսկ ավարտին մոտ չէ:
Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո Սահակ Այվազյանը հացադուլ է սկսել։ «Ասպարեզը» գրում է, որ աշխատակազմի խնդրանքն ու հորդորն ապարդյուն են։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը, որ երկար ժամանակ սայլակով է, Գյումրու տուն-ինտերնատում բնակվում է 2012 թվականի հոկտեմբերի 27-ից։ Եկել է Արմավիրի մարզից։ Ս․Այվազյանն ասում է, որ ինքը կտրականապես դեմ է տուն-ինտերնատի լուծարմանը, չի կարող պատկերացնել, թե ով է փոխարինելու իրեն խնամողներին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Ավտոներկրողները թեթև մարդատար ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Գյումրիում շաբաթ և կիրակի օրերին կարող են իրականացնել ժամը՝ 09.00-ից մինչև 18.00-ն:
Գյումրու <Բարեկամության այգին>, որ 30 տարի է վերածվել է տնակային ավանի, վերջապես հնարավորություն կունենա ծառայել իր կոչմանը:
Շուրջ 100 տարի անց Գյումրիում երեխաները շնորհակալություն հայտնեցին աշխարհին՝ փրկության ձեռք մեկնելու համար:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:
ՊԵԿ-ը նախապես հայտարարել էր, թե Գյումրիում կառուցվող հյուսիսային ավտոմաքսատան շինարարությունն ավարտվելու էր հոկտեմբերի 11-ին, հետո այն փոխվեց հոկտեմբերի 18-ին,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: