2017 թ. մայիսի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ սամբո-ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ 300 մարզիկ-մարզուհիներ 29 պետություններից: Ուրախալի է, որ հայ սամբիստները ընթացիկ մրցաշրջանի միջազգային մրցաշարերին բավական հաջող են մասնակցում: Մինսկում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությանն էլ մեր մարզիկները վերելքով մասնակցեցին՝ նվաճելով 8 մեդալ, որից 1-ը ոսկե, 2-ն արծաթե և 5-ը բրոնզե: Հայաստանի հավաքականի ոսկե մեդալը մարզական սամբոյում նվաճեց վանաձորցի փորձառու մարզիկ, ...