Հայ բռնցքամարտիկները մասնակցեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 5-8-ն անցկացված Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարին։ Հայաստանից ռինգ դուրս եկան 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արայիկ Պուլուզյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Հայ բռնցքամարտիկները Մինսկ էին գնացել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: