Հայերեն   English   Русский  
Շիրակի մարզ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաները նախարար Վահան Մարտիրոսյանը Գյումրի այցի ժամանակ երեկ եղել է նաեւ ավտոկայանում։ Ընդ որում, նա ավտոկայան այցելել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։ «Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ։ Մի շարք խնդիրներից։ Պատգամավորի հետ բազմիցս քննարկել ենք ավտոկայարանի վիճակը»,– ասել է նախարարը։
Շիրակի մարզային ոստիկանությունը ամփոփում է անցած 2016 թվականը:
Հունվարի 4-ին Ժամը 12։00-ի սահմաններում Շիրակի մարզի ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։Նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակչուհի, 61-ամյա Հ. Նահապետյանի դին։
Դեկտեմբերի 21-ին ժամը 01:30-ին գուսանագյուղի բնակիչ Վաղինակ Սարգսյանը շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Կենտրոնի տվյալներով հոսպիտալացված քաղաքացու մոտ ախտորոշվել է վերին և ստորին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի ցրտահարություն: Բժշկական կենտրոնից չեն բացառել, որ կատարվի վերջույթի անդամահատում, եթե հիվանդի մոտ գանգրենա սկսվի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ:Վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Կարապետ Ասլանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրեն որպես վկա հարցաքննելու ժամանակ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, որի տակ կատարված ձեռագիր գրառումներն ու ստորագրություններն իրականում իրեն չեն պատկանում, այլ այն կեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական ...
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում վրացական պետհամարանիշներով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 31-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շեդրինի փողոց թիվ 5 շենք բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: