Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը չհաղթահարեց Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը:ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և դուրս մնաց պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում: Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային ...