ԱՄՆ-ում ավարտվել է St. Louis Rapid & Blitz գերհզոր միջազգային մրցաշարը, որին, բացառությամբ աշխարհի չեմպիոն Կարլսենի, մասնակցել են աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստները:
Երեկ կայացան «Grand Chess Tour»-ի Լյովենի փուլի արագ շախմատի առաջին երեք տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, երկրորդ տուրում առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ երրորդում ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess մրցաշարում երեկ տեղի ունեցած 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:
Նորվեգիայում կայացավ Altibox Norway Chess գերհզոր մրցաշարի 4-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ տոնեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: