Հայերեն   English   Русский  
������������������������������ ������������������������������
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ Ամերիկայի ռազմական միջամտությունը այս կամ այն իրավիճակներին հաճախ համաշխարհային մասշտաբներով մեծ խնդիրների է հանգեցնում: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:
Հոկտեմբերի 31-ին Սպիտակ տանը ևս նշվում էր ամերիկացիների կողմից շատ սիրված Հելոուինի տոնը: Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախագահ Բարակ Օբաման իր նստավայրում հյուրընկալել էր բազմաթիվ երեխաների, որոնք իրենց հերթին ջանք ու եռանդ չէին խնայել` դեռևս գործող նախագահին տպավորելու համար:Նախորդ տարի Օբամային զարմացրել էր Հռոմի պապի հագուստով ներկայացած փոքրիկը, իսկ այս տարի նա չկարողացավ զսպել ծիծաղը` տեսնելով հենց իր կերպարը կրկնօրինակող փոքրիկին:
Անցած Հելոուինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ` Միշել Օբամայի համար վերջինը կլինի, որը նրանք անցկացրել են Սպիտակ տանը, քանի որ հաջորդ տարի արդեն նրանց տեղը կզբաղեցնեն Հիլարի Քլինթոնը կամ Դոնալդ Թրամփը` իրենց ընտանիքներով:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր կինը՝ Միշելը, երբեք իր թեկնածությունը չի առաջադրի նախագահի պաշտոնի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Պատկերացրեք, որ ձեզ վրա դրվել է մի ամբողջ երկրի ղեկավարման պատասխանատվությունը: Բնականաբար, նման ծանր բեռը չի կարող անհետևանք մնալ: Մշտական սթրեսները և էներգիայի սպառումը, կարող են հանգեցնել արտաքինի զգալի փոփոխությունների: Հետաքրքիր է նայել, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվում իշխանության ղեկը ստանձնած մարդկանց արտաքինը:
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Նախագահները քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական արշավի հետագա քայլերը: Այս մասին հաղորդում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման տեղյակ չի եղել, որ նախկինում երկրի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնը ծառայողական նպատակներով օգտագործել է իր անձնական սերվերը: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախքան լրատվամիջոցներում տեղեկության հայտնվելն այն մասին, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծառայողական նպատակներով անձնական էլեկտրոնային փոստ է օգտագործել, տեղյակ է եղել այդ մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծման վերաբերյալ խարխլում են ամերիկյան ժողովրդավարությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: