Հայերեն   English   Русский  
Մամուլի ասուլիս
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ներկայացրեց 101 փաստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստանի» և կառավարման շրջանի մասին:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանն ասաց, որ այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ պետության դեմ ահաբեկչություն իրականացրած խմբավորման անդամները հանդիպում են երկրի ղեկավարին և դրանից կարճ ժամանակ անց աշխատանքից հեռացվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ համագործակցությամբ հաջորդ տարի շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկի Սիլիկոնյան հովիտ: Այս մասին դեկտեմբերի 18-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Մտածող, գիտակից ցանկացած մարդ տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ այս տարի տնտեսումների հաշվին շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին նոր մշակումներ, նոր նախագծեր մշակելու նկատակով, և այդ գումարն արդեն իրացրել են:
Առանձնապես մեկնաբանելու ոչինչ չունենք, ասելիք չունենք, որովհետև սկզբում Էդմոն Մարուքյանի գրառումը, ապա նաև ասուլիսում հնչած հայտարարությունները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներքին խնդիրն են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե քննարկվում է Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: