Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել վարչապետին՝ իրեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ, ասաց, որ եթե իրեն ասելու բան ունեն, թող կանչեն, նայեն աչքերին ու խոսեն, այլ ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակական տրամադրությունները: