Հայերեն   English   Русский  
������������ ������������
Ապրիլի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը:ՀՀ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ և խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուներ:
«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Ազգային ժողովին իրենց ուղերձը միջազգային հանրությանը փոխանցելու խնդրանքով«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը զորակցություն է հայտնում Արցախի գործընկերներին եւ ժողովրդին:
Ապրիլի 2-5ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ:2016 թվականի ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև), Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահամանամերձ և խորը թիկունքում գտնվող քաղաքացիական ...
ԱԺ քառօրյայի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից», հայտարարեց, որ որպես ԵԽԽՎ անդամ, ՀՀ ԱԺ-ն պետք է արձագանքի ու դիրքորոշում արտահայտի: Նա ԵԽԽՎ ղեկավարին բնորոշեց որպես ստահակ և «ռազմական հանցագործ Ալիևի դաշնակից»:Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Ագրամունտը համերաշխություն հայտնել է Ալիևնին այն բանից հետո, երբ Թալիշում ...
ՀՀ ԱԺ-ում առաջարկվում է Հայաստանում սահմանել վաստակավոր շինարարի կոչում: Օրենքի նախագիծն այսօր՝ մարտի 17-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացնում էր Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Չի կարելի թքել անել, չիշիկ անել դաժե ձեր ընդունած սահամանդրության վրա»,-այսօր ԱԺ նիստին, երբ քննարկվում էր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016թվականի գործունեությունը, հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պահանջելով ծրագրի հետ մեկտեղ օրենքի նախագծերը բերել: Հրանտ Բագրատյանը պահանջում, է հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագա Վարդան Այվազյանին պատասխանել, թե ինչ իրվունք ունի Հանրապետությունը 3 ամիս ապրել արտասահմանադրական միջավայրում:«Կուրծքներդ ...
Ազգային ժողովի քառօրյա հերթական նիստերի սկիզբն ազդարարված է:Այս քառօրյային բոլորի ուշադրության կենտրոնում է Ընտրական Օրենսգիրքը, սակայն, Ընտրական Օրենսգիրքը խորհրդարանում քննարկվելու է ապրիլյան առաջին քառօրյային։ Մինչ այդ ՝ իշխանությունները կլսեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետների դիտարկումները:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: