ԱԺ քառօրյայի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից», հայտարարեց, որ որպես ԵԽԽՎ անդամ, ՀՀ ԱԺ-ն պետք է արձագանքի ու դիրքորոշում արտահայտի: Նա ԵԽԽՎ ղեկավարին բնորոշեց որպես ստահակ և «ռազմական հանցագործ Ալիևի դաշնակից»:Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Ագրամունտը համերաշխություն հայտնել է Ալիևնին այն բանից հետո, երբ Թալիշում ...