Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից 8-ը հայտարարում են, որ, եթե իրենք գան իշխանության՝ բացահայտելու են Մարտի 1-ը, և դա իրենց համար մեկ խնդիրն է, այն դեպքում, երբ Մարտի 1-ից հետո, նրանցից շատերը, արդարացնելով այդ գործընթացը, գնացին իշխանության հետ համաձայնության, և կոալիցիա կազմեցին, ոմանք նաև պաշտոնի բարձրացումներ ունեցան: Այսօր Մարտի 1-ին նվիրված երթից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը: