Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դավիդ Քեմերոնի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչելու Սիրիայի ներկայիս իշխանությանը: Դավութօղլուի խոսքերով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը նպաստեց Սիրիայում ահաբեկչության մեծացմանը: