Անկարան կաջակցի ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների Սիրիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Թող Թրամփի խոսքերը Սիրիայում ռազմական միջամտության մասին պարզապես խոսքեր չմնան, մենք պատրաստ ենք աջակցել ԱՄՆ գործողություններին, եթե բանը դրան հասնի», - ասել է Էրդողանը Kanal 7 հեռուստաալիքին:Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ն հրթիռակոծել է Հոմսում գտնվող սիրիական կառավարական ուժերի բազան: