Հայերեն   English   Русский  
������������������������������ ������������������������
Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը, որը գրել են ռուս մասնագետները և Աստանայում ընթացող բանակցությունների ժամանակ փոխանցել Սիրիայի զինված ընդդիմությանը, նախատեսում է շարիաթների չեղարկումը՝ որպես օրենքի աղբյուր:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աստանայում սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամեդ Ալյուշը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հրաժարականի վերաբերյալ պահանջ է ներկայացրել: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը 2016թ. դիվանագիտական արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում էին օգտագործել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումներին` նպատակ ունենալով տապալել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի իշխանությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Հալեպի նվաճումը դեռևս չի նշանակում պատերազմի ավարտ: Շատ բան կախված է առաջիկա բանակցություններից:
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառել, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ընդլայնումը տարածաշրջանում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին կստիպի բանակցություների գնալ Վաշինգթոնի հետ: Այդ մասին հայտնի է դարձել լրատվամիջոցների ձեռքին հայտնված ձայնագրություններից հետո: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած հարցում» բանակցել ապստամբների հետ:Բանակցությունները նախատեսվում է անցկացնել Ղազախստանում` Սիրիայի դաշնակից Ռուսաստանի եւ ապստամբներին աջակցող Թուրքիայի միջնորդությամբ: Ենթադրվում է, որ դրանք տեղի կունենան մինչեւ հունվարի վերջ, բայց անցյալ շաբաթ ընդդիմադիր խմբերը հայտարարել էին, որ իրենք սառեցնում են գործընթացը` ամբողջ երկրում շարունակվող կառավարական հարվածների պատճառով:Խոսելով ֆրանսիական ԶԼՄ-ների հետ` Ասադը հայտարարել է, որ համազգային ...
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հաստատել է սիրիական հակամարտության կարգավորման հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը: Այդ մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպում է ունեցել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Սուրբ Ծննդյան օրն այցելել են Դամասկոսի հյուսիսում գտնվող վանական համալիրներից մեկը:Դա Ասադի առաջին հրապարակային ելույթն էր Հալեպի ազատագրումից հետո:
Սիրիայի իշխանությունները և նրանց դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, պատասխանատու են երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար: Համապատասխան հայտարարությամբ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: