Հայերեն   English   Русский  
Պառավաքար
ՈւշադրությունԴեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն:
Թուրքիա կատարած պաշտոնական այցից հետո Իտալիա վերադարձի ճանապարհին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ քննադատության է արժանացել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի կողմից:
Անկարայում բողոքի ցույց է տեղի ունեցել վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած սպանության գործի պատճառով: Դատարանի որոշմամբ` Ֆերգյուսոն քաղաքում անզեն սևամորթ երիտասարդ Մայքլ Բրաունը սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնը անմեղ է ճանաչվել:
Նոյեմբերի 24-ին Բաքվում ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակցի և վարորդի միջև բախում է տեղի ունեցել, հաղորդում է “Հագգին” կայքը` հղում կատարելով ANSPRESS-ին:25-ամյա Զաուր Ալիևը իր “Volkswagen” մակնիշի ավտոմեքենան կայանել է ոչ ճիշտ տեղում: Ճանապարհային ոստիկան Նատիհ Մոլաևը պահանջել է մեքենան դուրս բերել տրանսպորտի կայանման համար չնախատեսված վայրից: Վարորդը հրաժարվել է կատարել կապիտանի պահանջը, ինչպես նաև` փաստաթղթերը ներկայացնել,և երկար լեզվակռվից հետո զանգահարել իր հորը: Դեպքի վայր ...
Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների և նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:
ԱԺ-ում ելույթների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն անդրադարձավ դրամի արժեզրկմանը: Նրա խոսքով`դրամի նման արժեզրկումը կանխատեսված չի եղել ԿԲ և Կառավարության կողմից, քանի որ ԱԺ ներկայացված բյուջեի նախագծում դոլար-դրամ փոխարժեքը 411 դրամ է նշված:
Պոպ երաժշտության թագուհին, ինչպես անվանում են ամերիկյան երգչուհի Մադոննային, մերկացել է Interview ամսագրի կազմի համար: Ինչպես նշում են արևմտյան լրագրողները, իրենց համար դժվար է ասել, թե ինչն է ավելի ցնցող 56-ամյա պոպ աստղի բաց լուսանկարները թ՞ե նրա կարծիքը թմրանյութերի, աստծու և ստեղծագործության մասին:
Ազգային ժողովի արտահերթ նիստում Տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա պատգամավորներին հայտնեց, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները, ինչպես նաև հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ծախսերը մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։ Ըստ նախագծի` համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ...
Երեկ երեկոյան Ստամբուլում մեծ տոն էր ռոք երաժշտության սիրահարների համար:
Վեց-յոթ տարի կլիներ` հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարի ուղղությամբ կրակոցներ չէր արձակել, ավելի ճիշտ` բնակավայրի ուղղությամբ, քանի որ այս գյուղի հայկական դիրքերի կողմը երբեմն-երբեմն
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: