Հայերեն   English   Русский  
պատմություն
Շահ Ջահանը շատ էր սիրում իր կնոջը, և Հեղինեի անժամանակ մահը նրան մեծ վիշտ պատճառեց: Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար, Շահ Ջահանը ձեռնամուխ եղավ մի հսկայական կառույցի ստեղծմանը: Շատ չանցած՝ Ագրայում վեր խոյացավ նշանավոր Թաջ Մահալը, որն այսօր շատերն իրավամբ աշխարհի ութերորդ հրաշալիք են համարում:
Հայ և պարսիկ ժողովուրդների պատմությունը շաղկապված է: Պարսից արքա Դարեհ Առաջինը մեծ դեր է խաղացել մ.թ.ա. VI դարի հայոց պատմության մեջ: Բավական է նշել, որ հենց Դարեհ Առաջինն է Բեհիսթունի ժայռին թողած իր եռալեզու արձանագրության մեջ առաջին անգամ Հայաստանը կոչել Արմենիա…
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը պատասխանել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի կողմից արված նկատողությանը՝ վերջինիս երկրի ամբողջ պատմության ընթացքում վատթարագույն նախագահ անվանելով: Գրում է Russian.rt.com-ը:
Հայաստանի բնությունը գունեղ ու բազմազան է, հայն իր բնույթով փոթորկուն է, և բնականաբար, մեր նախնիները պետք է ունենային բնական տարերքի, ծովերի, ամպրոպի, փայլակի, անձրևի հովանավոր դիցուհի՝ Ծովինար, որ հայ դիցաբանության մեջ հանդես է գալիս նաև Ծովյան, Նար, Նուրի, Հուրի անուններով:
1915-1922 թթ. Հայոց ցեղասպանությունը հայության խարանն է: Մի քանի տարվա ընթացքում հայությունը կորցրեց իր պատմական հայրենիքն ու շուրջ 1,5 միլիոն մարդկային կորուստ ունեցավ: Անկախ նրանից, թե ինչ մեթոդներ կիրառեցին երիտթուրքերը ցեղասպանության իրագործման ժամանակ, հայությունն արժանապատիվ դիմադրություն չցուցաբերեց ոսոխին: Շուրջ կես միլիոն քկմ ընդգրկող մեր պատմական հայրենիքում սոսկ մի քանի բնակավայրեր ապստամբեցին թուրքերի դեմ:
Հայերն ու պարսիկներն անքակտելիորեն կապված են էթնիկ, մշակութային, պատմական ընդհանրություններով: Մեր հարավային հարևանները ժամանակին աշխարհի հզորագույն աշխարհակալություններից մեկը ստեղծեցին, որի ձևավորման ու կայացման գործում մեծ էր մեր նախնիների դերը:
«Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»:Ալեք Մանուկյան
Վերջերս իրականացված գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարդ երկրաչափությունը առաջին անգամ կիրառվել է առնվազն 1400 տարի ավելի վաղ, քան նախկինում կարծում էին պատմաբանները: Այս մասին խաղորդում է BBC լրատվականը:
Շատերը հիացած են նրանով, շատերը՝ արհամարհանք ու ատելություն են տածում նրա նկատմամբ՝ սեռական կողմնորոշման համար: Ամեն դեպքում, համաշխարհային պատմությունն անկարելի է պատկերացնել առանց Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Երրորդի: Մարդ, որ գահ բարձրացավ եվրոպական փոքրիկ պետությունում և կարճ ժամանակ անց նվաճեց աշխարհը:
Թուրքական պետության գաղտնի ոստիկանապետ Մ. Հաջետլաշեն 1916 թ. Փարիզում հրատարակած իր հուշերում սուլթան Համիդի մասին գրում է. «Ես երբեք չեմ տեսել այնպիսի մի ատելություն, որպիսին տածում էր սուլթանը հայերի նկատմամբ»: Ոստիկանապետը Համիդի ատելությունը բացատրում է նրանով, որ նրա մայրը եղել է հայուհի, տրապիզոնցի հայ առևտրականի դուստր էր, սուլթանուհի Էսմե խանումի պարուհին և իսլամ է ընդունել կամավոր, մահից մեկ ամիս առաջ, իսկ Համիդը, հայերին կոտորելով, փորձել է հերքել իր հայկական ծագումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: