Հայերեն   English   Русский  
պատմություն
Իրանի հզոր տիրակալի կյանքի ու գործունեության շատ դրվագներ անմիջականորեն կապված են Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Նրա կերպարը «Թմբկաբերդի առումը» պոեմում կերտել է Հովհաննես Թումանյանը: Պատմաբանները նրան Նադիր շահ են կոչում, բայց Իրանի ահեղ տիրակալը երբեք շահի տիտղոս չկրեց` բավարարվելով իր համար համեստ խանի տիտղոսով:
Կլեոպատրա թագուհին աշխարհին հայտնի է իր գեղեցկությամբ, նենգությամբ, վավաշոտությամբ, խորամանկությամբ ու խարդախությամբ: Նրա անունը կապված է նաև հայոց պատմության հետ:
Խաչակիր ասպետները նրան կոչում էին Կավասիլիուս, արաբները՝ Բասիլ ալ-Արմանի: Հայ մատենագրության մեջ այս հզոր ու անպարտելի իշխանը հայտնի է Գող Վասիլ անունով, քանզի սիրում էր գիշերային անակնկալ հարձակումներով ջախջախել ոսոխին:
4 րոպե տևողությամբ այս տեսանյութին հետևելը չափազանց հետաքրքիր է, որտեղ ներկայացված է երաժշտության պատմությունը:
Միջնադարյան շատ միաբանություններ են կարևոր դեր ունեցել համաշխարհային պատմության մեջ: Աշխարհին հայտնի են խաչակիր օրդենները: Բայց հավանաբար քչերը գիտեն, որ նման գաղտնի միաբանություններ գործել են նաև մահմեդական աշխարհում, շատերը՝ անգամ Հայաստանի տարածքում: Նրանցից ամենազորեղը թերևս Ասսասիների ուխտն էր:
Թուրքական «Sozcu» լրատվական կայքը հրապարակել է թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցներում հրապարակումներով հանդես եկած թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի «Իմ հայը» վերնագրով հոդվածը:Հոդվածում հեղինակը պատմում է իր խորթ տատիկի մասին, որի հայ լինելու մասին իմացել է մեծանալուց հետո միայն: Հոդվածի հայերեն տարբերակը`Ermenihaber.am-ի թարգմանությամբ, ստորև.
Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք շրջադարձային են և նոր էջ են բացել մարդկության զարգացման պատմության մեջ: Ցավոք, միշտ չէ, որ այդ նոր բացված էջը դրական է եղել մարդկության համար: Դրանցից մեկը 1453 թ. մայիսի 29-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի նվաճումն էր թուրքերի կողմից:
Մարինե Բանդուրյանը ներկայացնում է Ցեղասպաությունը վերապրած իր տատիկների և պապիկների պատմությունը: Մարինեի մորական տատն այն սարսափելի տարիներին Վանից փախել է երկու փոքր որդիների և նորածին աղջկա հետ: Տղաներին փրկելու համար նա ստիպված է եղել աղջկան թողնել ճանապարհին…Ավետիս Պետրոսի Բանդուրյանն ու Սաթենիկը հորս ծնողներն էին: Ծնունդով Կարսի շրջանից էին: Կոնստանտին Գերդովը գրում է. «Այն ժամանակ՝ 1915-ին, գերդաստանի գլխավորը քահանա Պողոսն էր՝ ծնունդով Արդվինից»: Տեր Պողոսը հորս պապիկի եղբայրն էր: Պապս ծնվել ...
Ժամանակակիցների վկայությամբ` Լենկ Թեմուրը որևէ բերդի վրա հարձակվելիս նրա մոտ սպիտակ, կարմիր կամ սև վրան էր կապում: Սպիտակ վրանը նշանակում էր, որ կամավոր հանձնվելու դեպքում ներում կշնորհվի, կարմիր վրանը նշանակում էր, որ կամավոր չհանձնվելու դեպքում բերդը գրավելուց հետու բոլոր սուր կրողները կնահատակվեն, սև վրանը նշանակում էր, որ երկարատև դիմադրության դեպքում բոլորին սրի կքաշի` չխնայելով անգամ երեխաներին…
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: