Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրգործ է հարուցվել, որը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ու վարույթ ընդունել: Տեղեկությունը հաստատում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1984թ. ծնված տղամարդուն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը, ով իր բողոքն է արտահայտել որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի վերաբերյալ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդուն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել 1963թ. ծնված տղամարդուն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: