Հայերեն   English   Русский  
հայ-իրանական հարաբերություններ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը:
Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։
«Իրան- Հայաստան հարաբերությունները չեն տուժի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում։ Այդ միությունը Հայաստանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորություն կտա։ Սակայն Հայաստանը որոշակի կետերով չի զոհաբերի հայ-իրանական հարաբերությունները ԵՏՄ-ի համար, քանի որ Իրանի հետ մենք սահմանակից ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող, իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
Իր 107-ամյակի նախաշեմին վախճանվել է Ֆրանսիայի ամենատարեց հայուհի Օվսաննա Գալստյանը: «Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ 1907թ. նոյեմբերին ծնված վարսավիր-սրճարանատիրոջ դուստրը Հայոց ցեղասպանությունից փրկված եւ առայսօր ողջ մնացած մի քանի հայերից մեկն էր,վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին գրում է news.am-ը:
«Շվեյցարիայի մանկական լոբբի» հասարակական կազմակերպությունը երկրի իշխանություններին առաջարկել է դիտարկել` երեխաներին ծննդյան օրից սկսած քվարկություններին մասնակցելու հնարավորության հարցը: Դրա մասին հուլիսի 14-ին հաղորդել է РИА Новости –ն`
Չնայած Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի առջև ծառացած բազում խոչընդոտներին, կառուցման անորոշությանը` հայկական իշխանությունները հավատում են, որ դրա կառուցումը շուտով կսկսվի: Ինքնին հարց է առաջանում, թե նման սպասելիքներն ինչքանով են իրատեսական:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: