«Իրան- Հայաստան հարաբերությունները չեն տուժի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում։ Այդ միությունը Հայաստանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորություն կտա։ Սակայն Հայաստանը որոշակի կետերով չի զոհաբերի հայ-իրանական հարաբերությունները ԵՏՄ-ի համար, քանի որ Իրանի հետ մենք սահմանակից ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող, իրանագետ Մհեր Բաղդասարյանը: