Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը: Եւ հիմա, պարզվում է, որ դիմումը հետ է վերցրել:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրենի կողմից նրան առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ 2019թ. մարտի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Երևան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունումմեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ:
Ավարտվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի` քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: