Հայերեն   English   Русский  
ԵՊԲՀ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր մեկնարկեց «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմայով երկօրյա համաժողովը, որը կազմակերպվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի համագործակցության հուշագրի իրագործման արդյունքում:
Հիմնանորոգված 4-րդ լսարանում 30 տարի առաջ բժշկական համալսարանն ավարտած ուսանողներն այսօր համախմբվել էին հարազատ բուհում: Նախկին շրջանավարտների մեծ մասն արդեն հայտնի բժիշկներ են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանները հայցադիմում են նախապատրաստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում: Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանին և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին մրցանակը հանդիսավոր կերպով հանձնեց Հնդկաստանում ճանաչված դերասան Ջեկի Շրոֆֆը:
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 28 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում զինվորական երդում տվեցին: Մեկ տարի անց, ավարտելով ինտերնատուրան՝ ԵՊԲՀ շրջանավարտները կստանան իրենց դիպլոմներն ու սպայի կոչում, որից հետո հնարավորություն կունենան երկու տարի Հայոց բանակում ծառայել որպես բժիշկ:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է:
Համալսարանական հիվանդանոցները 2 նոր, գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է «Adventist Health Glendale» ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի փոխնախագահ Ռամելլա Մարկարյանին և բարերար Գրեգ Թուֆենկյանին:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:
ԵՊԲՀ-ն, խիստ կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը՝ շարունակում է ուղղորդվել է միջազգային չափորոշիչներով, որոնք առկա են հեղինակավոր բժշկական կրթօջախներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: