Հայերեն   English   Русский  
ԵՊԲՀ
"Հնդկաստանի ազգային քննական կենտրոնի վերջին տվյալներով Երևանի պետական բժշկական համալսարանը գլխավորում է ԱՊՀ բուհերի ցանկը, որոնց շրջանավարտները հաջողությամբ են հանձնում կրթության ճանաչման հնդկական քննությունը",-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվեց ուսանողական խորհրդարանի նոր սրահը, որը կրում է բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անունը։ Միջոցառմանը ներկա էին Մուրադ Մուրադյանի ընտանիքի անդամները, զինակից, բժիշկ, ուսանողական ընկերները, բժշկական համալսարանի ռեկտորը, դասախոսներ, ուսանողներ։
"Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան" հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Խորհուրդը նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնցից առաջինը վերաբերել է բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու իրավական նոր կարգավիճակով:
Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կայացվեց երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ:
Փետրվարի 21-ին տեղի կունենա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի երեք բուհերի`Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկին ՀՊՃՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտական հանդեսների կազմակերպման գործընթացին՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներն ավարտած բոլոր երեխաներն ստացել են քաղաքապետարանի կողմից տրամադրված պայուսակներ ու գրենական պիտույքներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: