Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ: Ճանաչողական այցի շրջանակում արտասահմանցի գործընկերները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, եղան Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական ...