Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական
համալսարանում բացվեց ուսանողական խորհրդարանի նոր սրահը, որը կրում է բժիշկ-ազատամարտիկ
Մուրադ Մուրադյանի անունը։ Միջոցառմանը ներկա էին Մուրադ Մուրադյանի ընտանիքի
անդամները, զինակից, բժիշկ, ուսանողական ընկերները, բժշկական համալսարանի ռեկտորը,
դասախոսներ, ուսանողներ։