Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ապացուցի, որ նախագահական նոր պալատի շինարարության ժամանակ ոսկի է օգտագործվել: Միևնույն ժամանակ Էրդողանը ընգծել է, որ եթե նրանք դա չապապացուցեն, ապա ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ինքը պետք է հրաժարակ տա և հեռանա կուսակցությունից: