Հունվարի 28-ին, ժամը 10.11-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտ՝ Ծովասար հանգստյան գոտու մոտակայքում, «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 09.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան եւ Մռավյան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: