Նոր կառավարությունը, որը մեծ մասամբ նախորդի վերարտադրությունն է, կազմել ու Ազգային ժողովին է ներկայացրել առաջիկա գործունեության իր ծրագիրը։ Եթե նախորդ տարեվերջին կազմված կառավարությունը, որը գործելու 6-7 ամիս ժամանակ ուներ, սահմանափակվել էր համառոտ ու կարճ ժամանակում իրագործելի ծրագրով, ապա այս անգամ ծրագիրը բավականին ծավալուն է ու առավել ընդգրկուն՝ նախատեսված 5 տարվա համար, չնայած ներկայիս կառավարությունը դարձյալ անցումային է, 2018-ի սկզբին նախագահի լիազորությունների լրանալուց հետո կառավարություն ...