Հայերեն   English   Русский  
Բորիս Ջոնսոն
The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի վարչապետ ընտրվելու դեպքում առնվազն վեց ամսով կհետաձգի բրեքսիթը: Գրում է Gazeta.ru-ն:
Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը բաժանվել է կնոջից, որը քաղաքական գործչին մեղադրում է դավաճանության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը կարող է «գերազանց վարչապետ լինել»: Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել The Sun պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բորիս Ջոնսոնին ուղղված պատասխան նամակում հայտարարել է, որ մի փոքր զարմացած է արտաքին գործերի նախարարի պաշտոնից Ջոնսոնի հրաժարականի կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվելու ռուս պրանկերներ
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ելույթի ընթացքում զուգահեռներ է տարել ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի և Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի միջև: Այդ մասին նշվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արևմուտքը կցանկանար Ռուսաստանի և ռուսների հետ ընկերանալ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի կառավարությունը փոխվի: Գրում է Gazeta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը չի պատրաստվում ռուսական կողմին ուղարկել այն նյութի նմուշը, որով թունավորել են գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Գրում է Gazeta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը մասնավոր զրույցի ընթացքում բրեքսիթը «գժանոց» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: