Հայերեն   English   Русский  
Բորիս Ջոնսոն
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, որը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ռուսաստան, ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները չեն կարող զարգանալ ինչպես նախկինում, քանի որ Ռուսաստանը Եվրոպայում իրավիճակն ապակայունացնելու փորձեր է անում: Գրում է Gazeta.ru-ն:
Վենեսուելան աղետի եզրին է հայտնվել, իսկ երկրի կառավարությունը նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ պետք է կանգ առնի, քանի դեռ շատ ուշ չէ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ Տիֆանին, թեև հազվադեպ, սակայն մշտապես անվրեպ է հանրությանը ներկայանում: Նախօրեին 23-ամյա շիկահերին գրեթե հաջողվում էր լավ իմաստով Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում տապալել Taoray Wang նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Գրում է Tatler.ru.-ն:
Սերժ Սարգսյանի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կնշանակվի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատու: ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը հաստատել է այս լուրը:
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պետք է դադարեն որպես «դև» ներկայացնել Ռուսաստանին և հետամուտ լինեն ներգրավվածության և զգոնության դիրքորոշմանը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Իսրայելցի պատգամավոր Շաի Մասոտը բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած զրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնին հիմար է անվանել: Այդ մասին վկայում է Al Jazeera հեռուստաընկերության թաքնված տեսախցիկով արված տեսանյութը: Գրում է Russian.rt.com-ը:
The Guardian պարբերականի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին լքել է Իրաքի Մուսուլ քաղաքը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը` հղում անելով արևմտյան հետախուզական հատուկ ծառայությունների աղբյուրին: Գրում է Gazeta.ru.-ն:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արգելել է երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին հեծանիվով աշխատանքի գնալ: Իսկ նման որոշման կայացման համար պատճառ հանդիսացել է այն հանգամանքը, որ վտանգ կա, որ Բորիս Ջոնսոնը կարող է ահաբեկիչների համար թիրախ դառնալ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքի ճակատագիրն այժմ գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի և ռուսների ձեռքերում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: