Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաստատել է, որ Կոնգրեսը 60 միլիոն դոլար է յուրացրել, որոնք նախատեսված են «քարոզչության և ապատեղեկատվության» դեմ պայքարի համար, որն, իբրև Ռուսաստանի կառավարությունն իրականացնում է ամերիկյան կողմի դեմ:
Ամերիկացի հետաքննիչները համաշխարհային ֆինանսական ցանց են հայտնաբերել, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ղեկավարում և որը eBay առցանց առևտրային կայքում կեղծ գործարքներով դրամական միջոցներ է ուղարկել ԱՄՆ-ում իրենց համախոհներին: Գրում է Russian.rt.com-ը:
Պարզվում է, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գումար են առաջարկել, սակայն վերջինս մերժել է:
Դերասանուհի Էմբեր Հերդը հայտարարել է, որ Ջոնի Դեպի հետ ամուսնալուծությունից ստացած 7 միլիոն դոլարը պատրաստվում է բարեգործական նպատակներով օգտագործել: Գրում է Russian.rt.com-ը:
Սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ չի վարձատրվել և չի վարձատրվելու: Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և աշխատում է հասարակական հիմունքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը քննարկելիս հայտարարեց ՀՀնախագահինառընթերսահմանադրականբարեփոխումներիմասնագիտականհանձնաժողովիանդամՎարդանՊողոսյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովի գործունեության ու գործուղումների համար պետբյուջեից գումար չի ծախսվել. ամենն իրականացվել է դոնոր կազմակերպության միջոցներով:
Ռուսաստանի Դաշնությունը չի մասնակցի Ղրիմի հարցի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին, որոնք տեղի կունենան մարտի 19-ին: Համապատասխան հաղորդագրությունը տարածվել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի մամլո ծառայության կողմից: Գրում է Russian.rt.com-ը: