ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր, ընդարձակ պատժամիջոցների փաթեթ է կիրառել, որն ուղղված է նավթի վերամշակման բիզնեսի դեմ, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է` ներկայիս ռեժիմի զինված պատվարը: Այդ մասին նշվել է հունիսի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Գրում է Korrespondent.net-ը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում մեկնաբանել է պատժամիջոցների հետ կապված իրավիճակը: Նրա խոսքերով` սահմանափակող միջոցների վնասն ակնհայտ է բոլորի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի արտգոծնախարար Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսություն չի կարող սկսվել, մինչև չվերացվեն ամերիկյան պատժամիջոցները:
Եվրամիությունը կշարունակի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմը մինչև հիմնական նպատակին` Կորեական թերակղզու միջուկային զինաթափմանը հասնելը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Միջուկային համաձայնագրի երկու դրույթներ այսօրվանից դադարում են գործել։ Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Իրանը՝ համաձայնագրի անդամ մյուս երկրներին 60 օր ժամանակ տալով, որպեսզի կատարեն փաստաթղթով սահմանված իրենց պարտավորությունները։
Ամերիկյան սենատորներ Թեդ Կրուզը (հանրապետական Տեխասի նահանգից) և Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիրի նահանգից) օրենքի նախագիծ են պատրաստել, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ռուսական ծովային գազամուղի կառուցմանը, առաջին հերթին՝ «Հյուսիսային հոսք-2»-ի: