Հայերեն   English   Русский  
Սևանա լիճ
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ծափաթաղ-Ջիլ ճանապարհի եզրից 80 մ դեպի Սևանա լիճ` եղևնու տակ, 50 նռնակ է թողել:
Նոյեմբերի 16-ին Սևանա լճի մոտ տեղակայված Արտանիշ գյուղի հրակից դաշտերից մեկն անսովոր մարդաշատ էր: «Օդապարուկների օր» բացօթյա միջոցառումը ուրախ աշխուժությամբ էր լցրել ոչ միայն դաշը, այլև այն ծածկող երկինքը:Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա ժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Ափին տեղակայված Արտանիշ գյուղի հարակից դաշտերում օդապարուկների թռիչքը խանգարող շինություններ չկան, փոխարենն ...
Ժամանակն է տանն ու մեքենաների խցիկներում սպասող օդապարուկները բաց թողնել երկինք: Նոյեմբերի 16-ին Սևանա լճի ափամերձ դաշտում կանցկացվի «Oդապարուկների օր» գունեղ ու երկնային տոնը: Կիրականանա օդեղեն երազանքներից մեկը, անհրաժեշտ է մոռանալ քաղաքային եռուզեռն ու միանալ Սեւան գնացող խմբին:
Themuslimissue կայքը հրապարակել է «Իսլամական պետության» զինյալների լուսանկարներ և գրում է.«Նրանց համար, ովքեր մտածում են` Թուրքիայի կառավարությունը ինչու՞ չի ջանում պայքարել իսլամական պետության դեմ, ինչու՞ հրաժարվում թուրքական սահմանին այլ՝ օտար զինված ուժերի տեղակայումից, թե ինչու՞ է Էրդողանի կառավարությունը տարօրինակ կերպով սպանում այն քրդերին, ովքեր անվտանգության նկատառումներով փախչում են ԻՇԻՊ-ի ահաբեկիչներից, ապա պատասխանը. Քրդերի կողմից սպանված այս 3 զինյալները, պարզվել է, Թուրքական հատուկ ...
Օրենքով Սևանից թույլատրելի տարեկան ջրառի ծավալն է 170 մլն խմ: Այս տարի, սակավաջուր տարի լինելու պատճառաբանությամբ, Սևանից տարեկան ջրառի ծավալը սահմանվեց 240 մլն խմ:
Ռեժիսոր Մարկ Զախարովն ու Ալեքսանդր Շիրվինդտն ու Ռուսաստանում հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը խնդրել են իրենց անձնական երաշխավորությամբ կալանքից ազատել գործարար Հայրապետյանին, հաղորդում է “Ինտերֆաքսը”:
Մարտունի քաղաքի բնակիչներն այս գարնանը տհաճ անակնկալի են դեմ առել. պարզվում է, որ մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ այսուհետ արգելված է: Սա սեփականատիրոջ որոշումն է, որը, ի թիվս այլ հողատարածքների, չգիտես ինչպես, գնել է նաև դեպի ազգային պարկ տանող ճանապարհը:
Վերջին շրջանում բավականին ակտիվացան բնապահպանները, այս անգամ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ծկնաբուծության զարգացման ծրագրի շուրջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: