Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հետաքրքրվեց թե ինչ վիճակում է այժմ Սևանա լճի վիճակը:«Այսօր Սևանի վիճակը բավական լավ է և այն թափանցիկության աստիճանը, որ հիմա կա, վերջին տարիների ընթացքում այսպես չի եղել՝ բավական լավ է որակական առումով: Թափանցիկությունը 6,5 մետրի է հասել, մինչդեռ 2017-2018 թվականներին այդ ցուցանիշը 2 մետր է եղել»,-ասաց Էրիկ Գրիգորյանը: